11:52 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Տեսանյութեր

Երևանի գետնանցումներից մեկում 16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ստանալ կարճ հղումը
2801

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 17–ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը։

Երևանում` Նոր Նորքի 6-րդ զանգվածի գետնանցումներից մեկում, 16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 20-ի կեսգիշերին ոստիկանության Նոր նորքի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։

Չնայած երիտասարդի հայտնածին՝ իրավապահները կասկածներ են ունեցել, որ վնասվածքը սուր-կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք է, ինչը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։

«Նորք–Մարաշ» ԲԿ–ում գրանցված սկանդալային դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

«Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ պատանին դանակահարվել էր Նոր Նորքի 6-րդ զանգվածի գետնանցումներից մեկում։ Ճշտվեց նաև դանակահարողի ինքնությունը՝ Երևանի 17-ամյա բնակիչ էր։ Նա ապրիլի 21-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը», – նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր:

Գյումրիում կրկին սպանություն է տեղի ունեցել, զոհը 26 տարեկան երիտասարդ է

թեգերը:
դանակահարություն, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ