17:22 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տեսանյութեր

Քանի՞ ինքնաթիռ ու ԱԹՍ է կիրառել Ադրբեջանը պատերազմի ժամանակ. ՀՀ ԶՈւ–ն թվեր է ներկայացնում

Ստանալ կարճ հղումը
157302

Վերլուծելով 44-օրյա պատերազմի մարտական բոլոր դրվագները` ՀՀ զինված ուժերում վերանորոգում ու մարտական պատրաստվածության են բերում պատերազմի ընթացքում տուժած ռազմական տեխնիկան։

Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական կոալիցիան իրականացրել թռչող սարքերի ավելի քան 5000 թռիչք: Այս մասին ՊՆ «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։

«Այդ թվում` 1000-ից ավելի մարտական ինքնաթիռների, 700-ից ավելի հարվածային ուղղաթիռների, 300-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռների և 3000-ից ավելի ԱԹՍ–ների թռիչքներ, ինչը նման կոնֆլիկտների ու նման փոքր պետությունների համար շատ մեծ թվաքանակ է»,– ասել է Մովսիսյանը։

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է ոչնչացնել թշնամու «Բայրաքթար», «Կամիկաձե» տիպի ԱԹՍ–ներ` երբեմն դրանք խոցելով այնպիսի զինատեսակներով, որոնք նախատեսված չեն այդպիսի թիրախների համար։

ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանն էլ նշում է, որ ՀՕՊ ստորաբաժանումների շուրջօրյա հսկողության ու հակաօդային մարտերի արդյունքում արձանագրվել է շուրջ 1000 ինքնաթիռային ու ուղղաթիռային թռիչք, ավելի քան 2700 ԱԹՍ–ներ, որոնցից շուրջ 300–ը խոցվել է։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

«Օրինակ` «ՕՍԱ–ԱԿ» մարտական մեքենաները նախատեսված չեն ԱԹՍ–ների խոցման համար, բայց մարտական հաշվարկներն իրենց մասնագիտական բարձր ունակությունների շնորհիվ կարողացել են ստեղծել զենիթահրթիռային խիտ կրակի համակարգ։ Կապիտան Օրդոյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` «ՕՍԱ–ԱԿ» մարտական մեքենաներով ոչնչացրել է հակառակորդի 21 ԱԹՍ, այդ թվում նաև` «Բայրաքթար» տիպի»,– նշում է գեներալ-մայոր Վարդանյանը` միաժամանակ ցավ հայտնելով, որ պատերազմի օրերին կապիտան Ռաֆիկ Օրդոյանը զոհվել է հակառակորդի ԱԹՍ–ի հարվածից։

Արմեն Վարդանյանը նաև նշում է, որ պատերազմի ողջ ընթացքում հակառակորդը փնտրել է հայկական ՀՕՊ հզոր միջոցները, մասնավորապես Ս-300 զենիթահրթիռային կայանները, բայց այդպես էլ չի կարողացել խոցել դրանցից գեթ մեկ դիվիզիոն։

Հակառակորդի շուրջ 15 ԱԹՍ ոչնչացվել է հայկական ԶՈւ Ս-125 զենիթահրթիռային հաշվարկների կողմից, ինչը Վարդանյանը ևս գերազանց ցուցանիշ է համարում` հավելելով, որ դրանք նախատեսված չեն մարտական այդ առաջադրանքի համար։

Ամփոփելով պատերազմի ընթացք ու վերլուծելով մարտական բոլոր դրվագները` զինվորականը նշում է, որ վերանորոգվում ու մարտական պատրաստվածության է բերվում պատերազմի ընթացքում տուժած ռազմական տեխնիկան։ Խնդիր է դրվել նաև ԶՈւ–ն համալրել ժամանակակից մարտական գործողություների համար անհրաժեշտ զինատեսակներով ու տեխնիկական միջոցներով` հատկապես հակաօդային պաշտպանության։

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

թեգերը:
անօդաչու թռչող սարք, ինքնաթիռ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ