18:36 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տեսանյութեր

Ռուսական հեռուստաշոուի ժյուրին հոտնկայս ծափահարեց Սյուզաննա Մելքոնյանին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
102111

Սյուզաննան ցնցող հաղթանակ տոնեց՝ արժանանալով մրցույթի սուպեր գավաթին և ստանալով 1 միլիոն ռուբլի։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը քիչ առաջ հաղթել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе» երաժշտական հեռուստամրցույթում։ Նա Սելին Դիոնի «I Surrender» երգի ցնցող կատարմամբ հիացրեց ժյուրիին և հնարավոր 100 միավորից հավաքեց 99-ը։ Ժյուրին գրեթե ամբողջ կատարման ընթացքում հոտնկայս էր ծափահարում Սյուզաննային։

Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը պարզապես չէր կարողանում զսպել իր հիացական էմոցիաները։

«100 տվեք, 100․․․»,- բղավում էր Լազարևը։

Կատարման վերջում թվում էր, թե Լազարևն ուր որ է՝ ցատկելու է ժյուրիի տեղից։

«Հավատա՝ սա 100 է»,- ասաց Լազարև՝ տեսնելով, որ Սյուզաննան 99 միավոր է հավաքել։

«Սա եզրափակչի ամենավստահ ելույթն է»,- ավելացրեց Լազարևը։

«Այստեղ ամեն ինչ ասված է... Սյուզի, դու հիասքանչ էիր»,- նշեց հեռուստաշոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։

Թինա Կանդելակին պարել է Արսեն Շախունցի երգի տակ. ոմանք կասկածել են, որ նա հղի է

Այս ելույթից հետո Սյուզաննային սպասում էր վերջին՝ «Մենամարտ» փուլը, որի երեք մասնակիցներից մեկն էլ էր հայուհի՝ Արփի Աբգարյանը։ Արփին զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը, իսկ Սյուզաննան ցնցող հաղթանակ տոնեց՝ արժանանալով մրցույթի սուպեր գավաթին և ստանալով 1 միլիոն ռուբլի։

Ըստ թեմայի

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ
Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին
12-ամյա հայուհին գերել է գերմանական «Ձայնը. Երեխաներ» երգի մրցույթի ժյուրիին
թեգերը:
Ռուսաստան, հայ, մրցույթ, երգ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ