21:36 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Տեսանյութեր

Գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. Մարգարյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (276)
13300
© Sputnik

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է գնաճի հետ կապված տնտեսական իրողություններին և Հայաստանի ֆինանսական շուկայում ներկա պահին նկատվող դրամի արժևորման գործընթացին։

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` թերևս լավատեսական սցենար է այն, որ տարեվերջին, ըստ Կենտրոնական բանկի, գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք։ Ըստ նրա` մեր իրավիճակում ընդհանրապես լավ կլիներ, որ արվեն սցենարային կանխատեսումներ, այսինքն` ինչ պայմանների և գործոնների համադրման դեպքում կարող է այդպիսի ելքային ցուցանիշ լինել։

«Այս տարվա համար կանխատեսված ցուցանիշը չորս +-1,5 տոկոսն է, ինչը բավականաչափ լայն միջակայք է, եթե հաշվի առնենք, որ գնաճը 3–5,5 տոկոսի միջակայքում ընդունելի է։ Հետևաբար` մյուս ցուցանիշները կանխատեսվել են նշված միջակայքի վրա, մասնավորապես` ՀՆԱ–ի աճն, ըստ այդմ, կազմել է 3,2 տոկոս»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով` այն սպասումները կամ ակնկալիքները, որոնք գների աճի մակարդակի հետ են կապված, թերևս այս պահին զսպողական ազդեցություն ունեն։ Ըստ նրա` գաղտնիք չէ, որ վերջին հինգ–վեց ամիսներին, պատերազմի շրջանից սկսած, փոխարժեքի անկումը բավականաչափ ուժեղ պրեսինգային ազդեցություն է թողել ֆինանսական շուկայի վրա, ինչն էլ, ըստ էության, գնաճային հզոր գործոն է այն իմաստով, որ թանկանում է հատկապես ներկրվող ապրանքը։

Իսկ Հայաստանը ցավոք շարունակում է մնալ ներկրումների վրա նստած երկիր, որոնք շարունակում են մեր մակրոտնտեսական պահանջարկը ձևավորող գործոն լինել` մեծացնելով Հայաստանի կախվածությունն արտաքին շուկաներից։   

թեմա:
Sputnik զրույց (276)
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), գնաճ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ