15:51 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Տեսանյութեր

«Գուցե քվեներ խցկելու հնարավորություն չլինի, բայց վարչական լծակները կօգտագործվեն». Մանոյան

Ստանալ կարճ հղումը
60 0 0
© Sputnik

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Ջո Բայդենն արտասանեց «ցեղասպանություն» բառը։

Կիրո Մանոյանի դիտարկմամբ` եթե չլիներ ամերիկահայ համայնքի և մասնավորապես Հայ դատի հանձնախմբի տասնամյակներ տևած աշխատանքը, տեղի չէր ունենա այն, ինչին ականատես եղանք բոլորս։ Ըստ նրա` այնպես չէ, որ թուրք–ամերիկյան հարաբերությունների լարվածությունն ինքնաբերաբար կբերեր Հայոց ցեղասպանության ճանաչմանը, թեև տասնամյակներ շարունակ ԱՄՆ–ի գործադիր իշխանությունը հենց վերոհիշյալ հարաբերություններին չվնասելու համար չէր գնում այդ քայլին, բայց հիմա այդ հարաբերությունները վնասված են անկախ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից։

«Մյուս հանգամանքն անմիջականորեն պայմանավորված է Բայդենի անձով։ Նա իր քաղաքական ամբողջ կարիերայի ընթացքում միշտ էլ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,– նշեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։

ՀՅԴ ներկայացուցիչը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև ներհայաստանյան իրողություններին ու ներքաղաքական զարգացումներին։ Նրա կարծիքով` 10-12 օրից վերջնականապես պարզ կլինի` գնո՞ւմ ենք արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ, որովհետև իրավական տեսանկյունից` գործընթացը դեռ չի ավարտվել և դեռ ընտրությունների օրը հայտնի չէ։ 

«Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով օգտագործում է լծակները` ճնշելու բոլորին։

Գուցեև արկղերում քվեներ խցկելու հնարավորություն չլինի, բայց վարչական լծակները 1000 տոկոսով օգտագործվելու են և արդեն իսկ օգտագործվում են Փաշինյանի այցերի ժամանակ։

Ամեն դեպքում, այս ընտրությունները պետք է հնարավորություն տան, որ ժողովուրդն ինքը կայացնի որոշում։ Ըստ նրա` ժողովրդի մի ստվար զանգվածը դժգոհ է գործող իշխանություններից, ուստի ընտրությունները կարող են իսկապես հայրենիքն այս վիճակից դուրս բերելու, փրկելու հնարավորություն ընձեռել։ 

Լինելու են ՀՀ պատմության մեջ ամենավատ ընտրությունները. տեղամասերում կլինեն բախումներ

Ըստ թեմայի

ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին
ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան
Փաշինյան–Ալիև մյունխենյան բանավեճը կողմերից ոչ մեկի շահերից չէր բխում. Կիրո Մանոյան
թեգերը:
քվեարկություն, Կիրո Մանոյան, Հայաստան, Ընտրություններ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ