11:29 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Տեսանյութեր

Գազելներից և «մահվան» վերելակներից մինչև չնշվող տոներ. ի՞նչ է փոխվել Երևանում 2.5 տարում 

Ստանալ կարճ հղումը
163 0 0
© Sputnik

«Հուսահատության» գազելների ու «մահվան» վերելակների, նոր ավտոբուսների ձեռքբերման, պոլիկլինիկաների նորոգման ու մանկապարտեզների գործունեության, նաև այլ կարևորագույն խնդիրների շուրջ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ։

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Բաբաջանյան և Արգավանդ-Շիրակի հատվածը նախատեսվում է 2021-ի աշնանն ավարտին հասցնել։ Այն հնարավորություն կտա Երևանում ունենալ թվով 5-րդ կամուրջը և Գյումրիից Աշտարակ հասնել` առանց մայրաքաղաքի կենտրոն մուտք գործելու։ Իսկ Արշակունյաց-Իսակով ճանապարհը հնարավորություն կտա Մոնթե Մելքոնյան փողոցն իր ամբողջ պոտենցիալով շահագործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Նա համոզված է`այդկերպ որոշ չափով կբեռնաթափվի մայրաքաղաքի երթևեկությունը, սակայն միայն ճանապարհներ կառուցելը բավարար չէ խցանումներից ամբողջովին ձերբազատվելու համար. դրա համար անհրաժեշտ է Երևանում տրանսպորտային նոր համակարգ գործարկել, որն, ի դեպ, քաղաքային իշխանության նախընտրական քարոզարշավի հիմնական դրույթներից էր։

Սարգսյանի խոսքով`2.5 տարին բավականին քիչ ժամանակ է այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար, իսկ 2020-ին կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը մեծապես խոչընդոտեցին համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող ախատանքներին։

«Մեր ռեսուրսները հիմնականում այլ ուղղությամբ ենք ուղղել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվել են։ Արդյունքն այն է, որ  2021-ին մենք ունենք առնվազն մեկ կնքված պայմանագիր` 161 ավտոբուս ձեռք բերելու համար։ 8.6 մետրանոց ավտոբուսներ են լինելու` ցածր հատակով, պայմանագրի համաձայն դրանք Հայաստանում կլինեն` պայմանագրի ստորագրումից հետո 6 ամսվա ընթացքում»,- ասաց նա։

Սարգսյանի հաշվարկով` մինչև հոկտեմբերի սկիզբ նոր ավտոբուսները կլինեն Երևանում, և մարդիկ ավելի հարմարավետ ու ընդարձակ ավտոբուսներով կերթևեկեն։

Նա նշեց` 2020 թվականին 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը չկայացավ ԵԱՏՄ անդամ երկրների համար ավտոմեքենաների ներկրման արտոնությունների վերացման և այլ տեխնիկական խնդիրների պատճառով։ 

«Բացի դրանից` «Եվրո-6» շարժիչով մեքենաների հայտ էինք ներկայացրել և այս անգամ մենք կրկնակի մրցույթ հայտարարեցինք այն նպատակով, որ լինի «Եվրո-5», «Եվրո-6», որ եթե «Եվրո-6»-ին մասնակիցներ չունենանք` «Եվրո-5»ին ունենանք»,- հավելեց Սարգսյանը։

2021-ի փետրվարին արդեն քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել։ Առաջին փուլում նախատեսվում է գնահատել նշված երկու լոտերում մասնակցության հայտ ներկայացրած ընկերությունների տեխնիկական համապատասխանությունը, երկրորդ փուլում կներկայացվեն գնային առաջարկները։

Հրաչյա Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

Ըստ թեմայի

«Մահվան գազելներն» առաջիկայում ամեն գնով դուրս կգրվեն Երևանից. «Հրապարակ» 
Երևանի նոր ավտոբուսներն ուշանում են
Վճարիր, հետո նստիր․ Ծարավ Աղբյուրի բնակիչները նոր ավտոբուսներով ու կանոններով կերթևեկեն
թեգերը:
տեսանյութ, քաղաքապետարան, վերելակ, Երևան, Տրանսպորտ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ