18:13 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Տեսանյութեր

Չակ Նորիսին ու Վան Դամին չեն կարողանա ընտրել. Մուկուչյանը` քվեարկության մասին

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)
15010
© Sputnik

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի հատվածն արդեն իսկ մտել է ուժի մեջ, ու թեև դրանք ընտրողի տեսանկյունից դյուրացրել են ընտրական գործընթացը, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից ԿԸՀ–ի համար տեղին չի լինի օգտագործել «հեշտացնող» կամ «բարդացնող» եզրույթները։ 

Երկու պարագայում էլ, եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի տեղեկատվական նոր արշավների, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու տեղի ունեցած փոփոխություններին։

«Մինչև հունիսի 20–նն ընկած ժամանակահատվածը բավարար է, որպեսզի պատրաստվենք ընտրություններին, պատրաստենք համապատասխան տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն պարբերաբար և պարզաբանում կտան նոր քվեակարգի առանձնահատկությունը։ Շատ լայն ծավալով կլինի սոցիալական գովազդների միջոցով քարոզչական արշավ, որպեսզի ընտրողներն առավելագույն չափով լինեն իրազեկված և պատրաստված գան ընտրատեղամասեր»,– նշեց ԿԸՀ նախագահը։

Մուկուչյանի կարծիքով` կարևոր խնդիրը համավարակի պայմաններում առողջապահական կանոնների պահպանմամբ ընտրական գործընթացի իրականացումն է, առավել ևս, որ նախկինում ԿԸՀ–ն նման փորձ չի ունեցել։ Ընտրատեղամասերում կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներ, հանձնաժողովի անդամները կունենան համապատասխան ուղեցույց, իսկ ընտրատեղամասերում հերթերի գոյացման ժամանակ պետք է արվի առավելագույնը, որպեսզի մարդկանց միջև պահպանվի սոցիալական հեռավորություն` հնարավոր ռիսկերից զերծ մնալու նկատառությամբ։   

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (293)

Ըստ թեմայի

Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, քվեարկություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ