08:31 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսանյութեր

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (166)
103320
© Sputnik

Համայնքի ղեկավարը վստահեցնում է` տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։

Երեկ չէ առաջին օրվանից Վարդենիսի տարածքում հակառակորդի կողմից որևէ առաջխաղացում, դիրքային որևէ փոփոխություն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ստեղծված իրավիճակը բավական լարվածություն է մտցրել Վերին Շորժայի բնակիչների մոտ։ Չնայած` մարդիկ ապրում են իրենց բնականոն հունով` երեխաները դպրոց են հաճախում, մեծերը հողագործությամբ են զբաղվում»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` տեղում բանակցություններ են վարում բանակային կորպուսի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից ներկայացուցիչներ։

«Ես ինքս մի քանի տեղերում ներկա եմ եղել բանակցություններին, որևէ լարվածություն չեմ նկատել։ Անգամ ադրբեջանցի հրամանատարներից մեկն ասաց` եթե մեզ ասեն հետ վերադարձեք, ապա մենք ներողություն կխնդրենք ու կվերադառնանք նախկին դիրքեր»,–ասաց Մելքոնյանը։

Համայնքի ղեկավարը նշեց` տեղի բնակիչներին ճշմարտությունն է ներկայացվում, քանի որ բնագծերն այնքան մոտ են, որ նրանք անձամբ կարող են իրավիճակին «մոտիկից» ծանոթանալ։

Մելքոնյանն ասում է` սա թշնամու կողմից ուղղակի սադրանք է, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի մոտ եղած սահմանազատման քարտեզները համընկնում են, իսկ ադրբեջանցիների ձեռքին կեղծ մի քարտեզ է։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (166)

Ըստ թեմայի

Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի բացման բանակցությունները շարունակվում են
Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիք
Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
թեգերը:
ադրբեջանցի, Սահման, Վարդենիս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ