05:20 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսանյութեր

Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանել ՝ ճկույթով քաշելով 12 տոննա քաշով ավտոբուսը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
127 0 0
© Sputnik

Ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Գինեսի ռեկորդների գրքի համար սահմանած իր նոր ռեկորդը նվիրել է արցախյան 44–օրյա պատերազմի հերոսներին։

Ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանել՝ ճկույթով քաշելով 12 տոննա քաշով ավտոբուսը։ Գործողությունը տեղի է ունեցել այսօր` մայիսի 29–ին, Երևանի Շահումյանի անվան հրապարակում։

Մինչ Գինեսի ռեկորդի գրքի ներկայացուցիչները կգնահատեն` արդյո՞ք Սաքունցն արժանի է ռեկորդակրի կոչմանը, նա հենց տեղում պատվոգիր ու գավաթ ստացավ «Հզոր հայեր» միավորման կողմից։

«Սա աննախադեպ երևույթ է, և ես ուզում եմ, որ պատմության մեջ գրվի հայի անունը»,- նշեց Սաքունցը` խոսելով իր ռեկորդի մասին։

Նախորդ տարվա օգոստոսին չարենցավանցի մարզիկը երեք ռեկորդ էր սահմանել։

Նա նշեց, որ այսքանով նույնպես կանգ չի առնելու։ Ապագայում ճկույթով քաշել մետրոյի մի քանի վագոն։

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Ըստ թեմայի

Ֆենոմենալ հիշողություն և հայկական գեն. 3–ամյա Սամվելի անունը գրվել է «Դյուցազնագրքում»
Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»
Հայ դյուցազունները՝ Դյուցազնագրքում
թեգերը:
Գինեսի գիրք, ռեկորդ, Յուրի Սաքունց

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ