07:17 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսանյութեր

«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին

Ստանալ կարճ հղումը
32210

Այվազյանը խորհրդով է դիմել իր գործընկերներին, մասնավորապես ասելով, որ ընդհանրապես դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրած ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակազմի հետ:

Այվազյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար:

«Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների»,- ասել է Այվազյանի:

Նա նաև հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելիս հայտարարել է, որ հայ դիվանագիտությունը պարտված չէ, և այսօր էլ պնդում է իր այդ հայտարարությունը:

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

«Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք, այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը»,- ասել է նա:

Այվազյանը վստահեցրել է, որ շատ բան է արվել դիվանագիտական ոլորտում ու համոզմունք հայտնել, որ միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանն ու Արցախը պարտված չեն, հայությունը պարտված չէ։

«Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև»,- ասել է Այվազյանը:

Խոսելով հրաժարականի իր որոշման մասին, նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ դրա արդյունքում ամոթով չի թողել իր գործընկերներին:

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- ասել է նա։

Ելույթի ավարտին Այվազյանը խորհրդով է դիմել իր գործընկերներին, մասնավորապես ասելով, որ ընդհանրապես դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ «Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար»,- ասել է Այվազյանը:

Արա Այվազյանը ԱԳ նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։

Ըստ թեմայի

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ
Կանադան մտահոգված է ադրբեջանցի զինվորականների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարմամբ. ԱԳՆ
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արա Այվազյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ