20:45 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Տեսանյութեր

Հրդեհ` «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում

Ստանալ կարճ հղումը
114 0 0

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում։ Կրակը տարածվել է նաև վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։ Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 2-ին, ժամը 04։14-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։

Пожар на улице Пароняна
Հրդեհ` «Երևան պանդոկում»

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Пожар на улице Пароняна
Հրդեհ` ավտոպահեստամասերի խանութում

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին։

թեգերը:
խանութ, Ռեստորան, հրդեհ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ