00:49 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսանյութեր

Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)
841 0 0
© Sputnik

Տեսանյութում երևում է, որ սպանված տղամարդը դեռ ընկած է փողոցում, դեպքի վայրում մեծ թվով իրավապահներ են հավաքված։

Երևանում հնչած կրակոցներից հետո Աբովյան փողոցը տևական ժամանակ կաթվածահար էր եղել, մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ էին աշխատում դեպքի վայրում։ Sputnik Արմենիան կադրեր է ներկայացնում սպանության վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով`սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ` սպանված տղամարդը գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն էր։ Մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:

թեմա:
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)

Ըստ թեմայի

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 40-ամյա տղամարդը շպրտվել ու բախվել է մեկ այլ մեքենայի
Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ
Երևանում գործող «Ռենեսանս» ռեստորանի բակում տղամարդու են դանակահարել
թեգերը:
տեսանյութ, Սպանություն, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ