17:26 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Տեսանյութեր

Երևանի Աբովյան փողոցում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
527 0 0

Տեսախցիկները ենթադրյալ հանցագործին ֆիքսել են մայրաքաղաքի տարբեր մասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ոստիկանությունը բացահայտել է հունիսի 2-ին Երևանի կենտրոնում կատարված աղմկահարույց սպանությունը։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Գավառի բնակիչ, 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ 

Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։

Հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։

Սպանություն օրը ցերեկով՝ մայրաքաղաքի կենտրոնում. ուշագրավ կադրեր սպանության վայրից

Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։

Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են, հայտնում են ոստիկանությունից։

Ըստ թեմայի

Մինասյանների ընտանիքի դաժան սպանությունը. ողջ մնացած դուստրը մանրամասներ է պատմել
Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ
Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ
թեգերը:
Երևան, Սպանություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ