21:31 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Տեսանյութեր

«Ես 61 տարեկան եմ և չեմ զղջում». Ադլերում 2 հոգու սպանած Քոչյանը ներկայացրել է իր վարկածը

Ստանալ կարճ հղումը
312 0 0

Ադլերում սպանվել են հարկադիր կատարողներ Անդրոնիկ Մաթևոսյանն ու Ալբերտ Ազազյանը։ Նրանք Քոչյանի տուն էին գնացել ընտանիքին վտարելու և տունը քանդելու դատական որոշմամբ։

Ադլերում դատական կատարողներին սպանած Վարդան Քոչյանը «Mash» հեռուստաալիքին պատմել է, թե ինչու է սպանել հարկադիր կատարողներին։ Նա ասել է, որ իրեն հասցրել են դրան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչյանը սպանել է հարկադիր կատարողներ Անդրոնիկ Մաթևոսյանին ու Ալբերտ Ազազյանին, երբ վերջիններս գնացել են Քոչյանների ընտանիքին տնից վտարելու որոշմամբ:

Քոչյանը հանցագործության վայրից չի փախել։ Նա զենքը դրել է մի կողմ, բացատրել, թե ինչու է սպանել տղամարդկանց, իսկ հետո հանձնվել է ոստիկանությանը:

Նա պատմել է, որ մանկուց ապրում է այդ տանը, բայց իշխանությունները թույլ չեն տվել, որ իրավաբանորեն ձևակերպի։

«Հասցրին սրան։ Թույլ չէին տալիս, որ հողը գրանցեմ, ասում էին` չի կարելի։ Հետո իշխանությունը փոխվեց։ Ամեն ինչ չէ, որ վաճառվում է։ Ես չեմ վաճառվում։ Սա իմն է, իմ ծնողների հողը, իմ երեխաների հողը և իմը: Ես 61 տարեկան եմ և չեմ զղջում արածիս համար»,– ասել է նա։

Տղամարդը խոստովանել է, որ չի ցանկացել այդ քայլին գնալ, բայց իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն իրենց հետ նույնիսկ չի էլ խոսել։ Նա կարծում է, որ կարգադրիչները եկել են վերցնելու այն, ինչ օրենքով պատկանում է իրեն։

«Իհարկե չէի ուզում, որ այսպես լիներ։ Բայց ոչ ոք չեկավ ժողովրդի հետ խոսելու, ոչ ոք։ 48 բնակարան է։ Գոնե ասեին` եկեք կարգուկանոն հաստատենք, մի ավտոկայանատեղի կառուցենք, մի խաղահրապարակ։ Չէ։ Վերցնում ու խանութներ են սարքում։ Նրանց համար փողը միշտ քիչ է։ Թող հիմա նրանց ծնողները լացեն»։

Լոռու մարզում 31-ամյա տղամարդու են դանակահարել. նա մահացել է հիվանդանոցում

Նախնական տվյալներով` Մաթևոսյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Ազազյանը նետվել է ընկերոջը պաշտպանելու, և Քոչյանը կրակել է նրա կրծքավանդակին։ Երրորդ աշխատակիցը, որը քաղաքացիական հագուստով է եղել, հասցրել է փախչել: Վարդան Քոչյանը հետապնդել է նրան, բայց չի հասել։ Առաջինը դեպքի վայր է հասել շտապօգնությունը։ Ականատեսները բղավել են, որ տղամարդը նորից է լիցքավորում հրացանը։ Բժիշկները թաքնվել են մեքենայում, հետո հեռացել:

Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները

թեգերը:
տեսանյութ, տղամարդ, Սպանություն, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ