08:35 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Տեսանյութեր

«Տղաներին այնպես են բերման ենթարկում, ասես թշնամի լինեն». ՀՅԴ-ականների ակցիան ավարտվեց

Ստանալ կարճ հղումը
96 0 0
© Sputnik

ՀՅԴ–ական երիտասարդներն այժմ գնում են դեպի ոստիկանության բաժանմունքներ, որտեղ տարել են իրենց ընկերներին։

ՀՅԴ երիտասարդները, որոնք քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության առջև, փորձեցին փակել Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակի մոտից։ Ոստիկանները, սակայն, նրանց էլ բերման ենթարկեցին` բացելով ճանապարհը։

Հայտնել էինք, որ կառավարության առջև ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին անում` ներկայացնելով, թե ինչի համար է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դավաճան։ Նրանք ելակ, կոնֆետ և անդրավարտիք նետեցին կառավարության առջև` ասելով, որ հենց դրանցով է բարեփոխումներ արվել բանակում։ Դրանից հետո երիտասարդներին սկսեցին բերման ենթարկել։

«Մեր տղաներին այնպես են բերման ենթարկում, ասես թշնամական պետությունից լինեն։ Ճիշտ է, աղջիկներին բերման չենթարկեցին, սակայն տղաների հանդեպ անհամաչափ ուժ էին կիրառում»,–ասաց բողոքի ակցիայի մասնակից մի աղջիկ։

Նրա խոսքով` իրենց տասնյակ ընկերներն այս պահին ոստիկանության տարբեր բաժանմունքներում են, և այժմ ակցիան դադարեցնում են, որպեսզի այցելեն իրենց ընկերներին։

Կոնֆետ ու ջուր. Յուրի Խաչատուրովն անդրադարձավ Փաշինյանի ու Սիմոնյանի հայտարարություններին

Ըստ թեմայի

Ինձ մեղադրում են այն ուժերը, որոնք իրենք են ԼՂ-ն դուրս թողել բանակցություններից. Քոչարյան
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին
թեգերը:
կառավարություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Բողոքի ակցիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ