15:21 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Տեսանյութեր

Ալավերդու համայնքապետը եղել է սթափ վիճակում. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել մահացու վրաերթից

Ստանալ կարճ հղումը
89 0 0

Ալավերդու համայնքապետ, 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։

Մահվան ելքով վրաերթի ժամանակ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը եղել է սթափ վիճակում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի մասնակցությամբ կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–ասվում է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդու համայնքապետ, 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

ՌԴ-ում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնածներին, 6 մարդ է զոհվել. տեսանյութ

Ըստ թեմայի

Արարատի մարզում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է
Վրաերթ Շիրակի մարզում. մահացածի ինքնությունը դեռ չեն պարզել
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
թեգերը:
Մահ, Վրաերթ, համայնքի ղեկավար, Ալավերդի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ