Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։
ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ–ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար. տեսանյութ
Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման գործընթացի վրա:
Նախատեսվում է տեսակոնֆերանս իրականացնել և քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու քայլերը` բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը ավարտին հասցնելու համար։
Ի՞նչ է քննարկել ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ