05:20 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Տեսանյութեր

«Էշեր». ընտրողի քվեարկությունը զարմացրեց հանձնաժողովականներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
1694 0 0
© Sputnik

9/14 ընտրական տեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ անվավեր քվեաթերթիկների փաթեթից հանված թուղթն անակնկալի բերեց անգամ հանձնաժողովի նախագահին։

Հանրապետության տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացը։

Երևանի Կենտրոն համայնքի թիվ 9 ՏԸՀ–ում 9/14 ընտրական տեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ անվավեր քվեաթերթիկների փաթեթից հանված թուղթն անակնկալի բերեց հանձնաժողովի նախագահին։

Զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով. դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութը

«Էս ի՞նչ է»,– զարմացավ նախագահը` փաթեթից հանելով ոչ թե քվեաթերթիկ, այլ  սովորական թուղթ, վրան գրված` «էշեր»։

Հետաքրքրական է, որ թղթի անկյունում նաև ինքնասոսնձվող դրոշմանիշ է փակցված, ինչը նշանակում է, որ ընտրողն այն դրել է ծրարի մեջ, հանձնել դրոշմման ու գցել քվեատուփը, ինչպես նախատեսում է օրենքը։

Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
թեգերը:
Հայաստան, Երևան, Ընտրություններ, քվեարկություն, էշ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ