04:29 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Մենք շատ տարբեր ենք և խոսում ենք տարբեր լեզուներով. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն 80 տարեկան է

Ստանալ կարճ հղումը
40 0 0
© Sputnik

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբն իր ճանապարհը սկսել է Խորհրդային տեղեկատվական բյուրոյից, որն այսօր 80 տարեկան է։ Sputnik–ը ևս մտնում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի մեջ։ Մեր ով լինելու հանրագումարը` տոնական այս տեսանյութում, որը պատրաստել են մեր գործընկերները։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը աշխատանքային կոլեկտիվին ուղղված իր շնորհավորանքում ասել է` «Ռոսիա սեգոդնյան» Խորհրդային տեղեկատվական բյուրոյի փառահեղ ավանդույթների շարունակողն է։

«Մեր հսկայական ներքին և արտաքին լսարանի համար մենք շուրջօրյա օպերատիվ, ճշգրիտ, հավասարակշռված տեղեկատվություն ենք ապահովում ամենատարբեր իրադարձությունների և երևույթների մասին` ԶԼՄ–ներում և համացանցում առաջատար դիրքեր զբաղեցնելով մեջբերման և ընթերցման առումով։ Մենք հարգում ենք մեր հերոսական նախորդներին, հպարտանում մեր ներկայով և վստահ նայում ապագային, որի վերաբերյալ մեծ ծրագրեր ունենք»,– ասել է նա։ 

Խորհրդային տեղեկատվական բյուրոն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար Հայրենական մեծ պատերազմի փառահեղ և ողբերգական էջերի մասին տեղեկատվության գլխավոր աղբյուր դարձավ, իսկ նրա ձայնը` Յուրի Լևիտանի ձայնը, ընդմիշտ մտավ մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ։

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կոլեկտիվին Խորհրդային տեղեկատվական բյուրոյի կազմավորման 80-ամյակի կապակցությամբ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատարը։

Խորհրդային տեղեկատվական բյուրոն ստեղծվել է 1941 թվականի հունիսի 24-ին` որպես ԽՍՀՄ և հակաֆաշիստական կողմնորոշում ունեցող մյուս երկրներում քարոզչական, բացատրական աշխատանքներ իրականացնող մարմին։ Մասնավորապես այն արտասահմանյան երկրների հանրությանը տեղեկացնում էր խորհրդային և գերմանական ճակատում տեղի ունեցող իրադարձությունների և խորհրդային թիկունքի աշխատանքի մասին։ Հենց Խորհրդային տեղեկատվական բյուրոյից սկսվեց միջազգային խոշորագույն լրատվական այնպիսի գործակալությունների պատմությունը, ինչպիսիք են տպագրության «Նովոստի» գործակալությունը, ՌԻԱ Նովոստին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն։

Սերգեյ Լավրով. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկին երկար սպասելու կարիք չի լինի

«Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն միջազգային մեդիախումբ է, որն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանում է աշխարհում կատարվող իրադարձությունները, առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ է ներկայացնում լսարանին։ «Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական ռեսուրսներ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Անշարժ գույք, ՌԻԱ Վարկանիշ, ԻնոՍՄԻ։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ըստ մեջբերումների թվի առաջատար է ռուսական ԶԼՄ-ների շարքում։ Գործակալությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև ռուսական սոցիալական ցանցերում և բլոգոլորտում` ըստ մեջբերումների քանակի։

Ըստ թեմայի

Մերձբալթիկայում վաղուց են պայքարում ռուսական ԶԼՄ-ների դեմ․ Baltnews-ի նախկին խմբագիր
Facebook-ի «անկախ» գրաքննիչները, կամ ինչ պատճառներով են արգելափակվում օգտահաշիվները
Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
թեգերը:
Ծննդյան օր, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ