12:02 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Փաշինյանը շարունակում է լռել, ինչն առավել քան տարօրինակ է. Բագրատ Միկոյան

Ստանալ կարճ հղումը
127 0 0
© Sputnik

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի աշխատանքների համակարգող, միջազգայնագետ Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին և մեր տարածաշրջանում առկա իրավիճակին։

Բագրատ Միկոյանի համոզմամբ` արտահերթ ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամի պատճառները տակավին չեն վերացել, ինչն ավելի է բարդացրել իրավիճակը, և պատահական չէ, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով «Հայաստան» դաշինքը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Եթե նույնիսկ Հայաստանում վեց անգամ անցկացվեն ընտրություններ, և իշխանության գա նույն իշխող ուժը, միևնույնն է, խնդիրը չի լուծվի։ 44-օրյա պատերազմի հետևանքները չեն վերացել, և հույս էլ չկա, որ գործող իշխանության պարագայում ծնկած վիճակից ոտքի կկանգնենք։ Իշխանությունը շարունակում է իր ընթացքը նույն կառավարման սխեմայով, և նրա մոտ նույնիսկ վերընտրվելուց հետո ոչինչ չի փոխվել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի աշխատանքների համակարգողը։

Միկոյանի խոսքով` արտահերթ ընտրություններում եղել են մոտ 200 հազար կասկածելի ձայներ, որոնց առկայությունը «Հայաստան» դաշինքի մոտ լուրջ կասկածներ է առաջացրել ընտրությունների արդար լինելու վերաբերյալ։ Անդրադառնալով ընտրություններից առաջ և հետո մեր տարածաշրջանում առկա իրավիճակին` միջազգայնագետն ընդգծեց, որ բոլոր մեծ խաղացողներն ու մեր հարևաններն արցախյան հարցում միշտ ցուցաբերել են զուսպ դիրքորոշում և 44-օրյա պատերազմի ընթացքում նրանց լռությունը պատահական չէր։

«Երևի սա առաջին դեպքն էր, երբ կար ակնհայտ ագրեսիա, տոտալ պատերազմ, ֆոսֆորային ռումբերի օգտագործում, սակայն դրան զուգահեռ կա նաև լռություն։ Պատերազմից առաջ գործող իշխանությունը խաթարեց ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող սահմանը դարձրեց պատվերով համերգ։ Աշխարհաքաղաքական առումով մենք մեզ գցեցինք մեկուսացման մեջ, ուստի Ադրբեջանը վերջին հիմարը կլիներ, եթե նման վիճակում պատերազմ չսկսեր»,– ասաց միջազգայնագետը։

Միկոյանը հիշեցրեց, որ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե այնպիսի բաներ կասի, որ Ադրբեջանում իրավիճակը կպայթի, բայց նա անգամ պատերազմից հետո շարունակում է այդ հարցում լռել, ինչն առավել քան տարօրինակ է։

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ