21:56 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Տեսանյութեր

Քաղաքացիները պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն. Փաշինյանն այցելել է ՊՊ ծառայություն

Ստանալ կարճ հղումը
12601

Փաշինյանի խոսքով, Պարեկային ծառայությունը «ոստիկանություն-քաղաքացի» համագործակցության ու փոխօգնության խորհրդանիշներից մեկն է, որն սկսվելով Երևանում ու պետք է տարածվի ՀՀ բոլոր քաղաքներում ու գյուղերում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ, որտեղ ներկա է եղել շարային ստուգատեսին:

Полк патрульной полиции
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այցելել է ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ։

Փաշինյանը շնորհավորել է Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: «Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ», ասել է նա:

Փաշինյանի խոսքով, Պարեկային ծառայությունը «ոստիկանություն-քաղաքացի» համագործակցության ու փոխօգնության խորհրդանիշներից մեկն է, որն սկսվելով Երևանում ու պետք է տարածվի ՀՀ բոլոր քաղաքներում ու գյուղերում։

И.о. премьер-министра Никол Пашинян вместе с начальником полиции Ваге Казаряном посетил полк патрульной полиции (8 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այցելել է ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ։

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ, և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:

И.о. премьер-министра Никол Пашинян посетил полк патрульной полиции (8 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այցելել է ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ծաղիկներ է խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հիշեցնենք, որ պարեկային ոստիկանության ծառայողներն առաջին անգամ ծառայության են դուրս եկել Երևանում երեկ՝ հուլիսի 7-ին։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, պարեկային ծառայություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ