13:30 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Տեսանյութեր

Սուրեն Պապիկյանը խմելուց հետո «պարզել է», թե քանի թշնամի ունի. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
496 0 0
© Sputnik

Սուրեն Պապիկյանը մասնակցում է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա, այսօր մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։ Պաշտոնական միջացառման ժամանակ Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն բաժակ բարձրացրեց Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամության համար և բարեմաղթանքներ հնչեցրեց։

«Տա Աստված, որ մենք դեռ բազում կամուրջներ, ճանապարհներ կառուցենք ու հայերն ու վրացիներն ավելի լավ ապրեն»,–ասաց նախարարը։

Այնուհետև Կարսելաձեն շրջեց իր բաժակը, որպեսզի տեսնի թե քանի կաթիլ է մնացել նրա մեջ։

«Սա վրացական ավանդույթ է. մենք ասում ենք` խմիչքը խմելուց հետ քանի կաթիլ մնաց բաժակում, այդքան թշնամի թող ունենանք։ 2-3 թշնամին նորմալ է»,–կատակեց Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարարը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ իր բաժակը շրջեց։ Ափի մեջ մեկ կաթիլ ընկավ միայն։

«Հարավկովկասյան երկաթուղին» խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող ուղևորներին

«Շատ լավ է»,–արձագանքեց Կարսելաձեն։

Նշենք, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը։

Նա նշեց` այդ է պատճառը, որ բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի պետք էր ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալ։

Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները մինչև 10 տարեկան երեխաների համար

Ըստ թեմայի

Սուրեն Պապիկյանի կդառնա փոխվարչապետ. Փաշինյանը նրա համար փոփոխություն է արել. «Հրապարակ»
Երևան-Գյումրի-Երևան երթուղին շուտով կհամալրվի նոր էլեկտրագնացքներով. Պապիկյան
«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան
թեգերը:
Հայաստան, կամուրջ, Վրաստանի Հանրապետություն, Սուրեն Պապիկյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ