23:28 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Տեսանյութեր

Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները. Պողոսյանը` քաղաքական անոմալիայի մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (295)
109 0 0
© Sputnik

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հետընտրական գործընթացների իրավաքաղաքական ու սահմանադրական գործոններին` նշելով դրանց դրսևորման առանձնահատկությունները։

Վարդան Պողոսյանի դիտարկմամբ` եթե ընդդիմությունը բոյկոտի խորհրդարանի աշխատանքն ու հրաժարվի մանդատներից, դա որևէ իրավական հետևանք չի առաջացնի, ու թեև քաղաքական անոմալիա է, երբ երկիրը կատաստրոֆայի հասցրած ուժը հաղթում է ընտրություններում, այնուամենայնիվ խորհրդարանում իրավասահմանադրական ուժեղ լծակներ ստացած արմատական ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները և համադրի խորհրդարանական ամբիոնն ու արտախորհրդարանական հարթակները, որպեսզի պայքարը դարձնի ավելի արդյունավետ ու նպատակասլաց, առավել ևս, որ ձգտում է ցույց տալ, թե այս իշխանությունն ունի լեգիտիմության մեծ դեֆիցիտ։

«Ընդդիմության պարագայում ցանկալի է համադրել պայքարի մեթոդները, առաջնայինը պետք է լինի խորհրդարանական ամբիոնի օգտագործումը։ Ընդդիմությունն այս պատերազմի կործանարար արդյունքներից հետո պետք է մի քանի հարցադրումներ կատարի ու պատասխաններ ստանա առ այն, թե ինչու հայտնվեցինք նման իրավիճակում։ Ընդդիմությունն իրավունք ունի բոլորին հուզող հարցերը բարձրացնել ինստիտուցիոնալ մակարդակով` քանզի ունենալով մեկ երրորդ մեծամասնություն` կարելի է ստեղծել քննիչ հանձնաժողով, ինչն, ըստ Սահմանադրության, արվում է պաշտպանության իրավասու հանձնաժողովի միջոցով, որը կքննի բոլոր հարցերի կոմպլեքսը»,– Sputnik Արմենիային ասաց սահմանադրագետը։

Պողոսյանի համոզմամբ` ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով ՍԴ դիմելու ընդդիմության քայլը ճիշտ է բոլոր առումներով, թեև ինքն ակնկալիք չունի, որ ՍԴ–ն կարող է արդյունքները չեղարկող կամ բեկանող որոշում ընդունել, որովհետև մենք հիմա գործ ունենք ոչ սահմանադրական կազմ ունեցող Սահմանադրական դատարանի հետ և այլ հարց է` դատարանի որոշումն ընտրությունների վերաբերյալ կլինի սահմանադրական, թե ոչ։

Այդուհանդերձ ՍԴ–ն իր որոշման մեջ, ըստ նրա, պետք է առնվազն որոշակի ուղենիշներ դնի ապագայի համար և գնահատականներ տա որոշ երևույթներին, օրինակ` վարչական ռեսուրսի տոտալ օգտագործման խնդրին։ ՍԴ–ն, տեսնելով այն պատկերը, որ ներկայացնում են ընդդիմադիրները, պետք է անի հստակ հետևություններ, հասկանա, թե ինչ բացթողումներ են եղել ընտրությունների ժամանակ, դրանց տա իրավական գնահատական, ինչը նաև ապագայում արգելապատնեշ կհանդիսանա նման խախտումներ իրականացնելու ճանապարհին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Սահմանադրական դատարանն այսօր` հուլիսի 9–ին, քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։

թեմա:
Sputnik զրույց (295)

Ըստ թեմայի

«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի կուսակցությունների ղեկավարների հետ
Իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում. «Հայաստան» դաշինք
թեգերը:
մանդատ, ընդդիմություն, Ընտրություններ, Սահմանադրական դատարան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ