14:26 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Տեսանյութեր

Օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածում ասֆալտի վերջին շերտն է փռվում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
135 0 0

Կառուցվող ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Այժմ տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են:

Երևանի Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաներից ու հեծանիվներից

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:

Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ

թեգերը:
Ճանապարհ, տեսանյութ, ասֆալտ, Երևանի քաղաքապետարան, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ