18:51 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Տեսանյութեր

Միայն Մայր բուհը չէ, որ ռեկտորի հետ կապված խնդիր ունի. Դումանյանը՝ կրթական ոլորտի մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (296)
988 0 0
© Sputnik

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտում է, որ հանրակրթական դաշտը Հայաստանում չափազանց խայտաբղետ է։

Վահրամ Դումանյանը մասնավորապես խոսել է կրթական բարձրագույն հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական ազատության, կրթության որակի, մտավորականների դերակատարության մասին։

«Կրթության որակի հետ կապված խնդիրները սկսում են մեզանից։ Մեր կրթական դաշտում չկա միջին մակարդակ։ Հանրակրթության դաշտը Հայաստանում չափազանց խայտաբղետ է, կան շեշտակի խզումներ։ Ցանկացած խնդրի լուծման հիսուն տոկոսը թաքնված է խնդրի ձևակերպման մեջ։ Բայց նույնիսկ ընդհանուր վատ որակի պարագայում առանձին տեղերում ունենք ուղղակի հրաշալի կրթական հաստատություններ, այսինքն` առկա է ամենավատ սպեկտրից մինչև ամենալավը»,– նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը։

Դումանյանն անդրադարձավ նաև ընդունելության քննություններին` նշելով, որ այն համակարգն ու ընթացակարգը, որոնք այժմ գործում են, ապագայում չպետք է լինեն։ Նրա կարծիքով` ընդունելության քննությունները դիմորդների համար դարձել են սթրես։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նաև ԵՊՀ–ի շուրջ ստեղծված իրավիճակին և տեղեկացրեց, որ միայն Մայր բուհը չէ, որ ունի ռեկտորի հետ կապված խնդիր։

Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար

«Բուհական կառավարման խնդիրները լուծելու` նախարարության գործիքակազմը սառեցված է, որովհետև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ու կառավարության համապատասխան որոշումը վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ Բուհերի ինքնավարությանը որևէ վտանգ չի սպառնում, այդուհանդերձ ուզում եմ, որ բուհական հանրույթում առաջին հերթին գերիշխի ակադեմիական պարկեշտությունը։ Առհասարակ, մտավորականների գերխնդիրը պետք է լինի համերաշխության ձգտումը»,– նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը։

Դումանյանի խոսքով` թեև բուհերի բովանդակային գործունեության մեջ այսօր կան լրջագույն խնդիրներ, այդուհանդերձ կյանքը ցույց կտա, թե իրավակազմակերպչական առումով որ բուհերը կլինեն ավելի մրցունակ` պետակա՞ն, թե՞ մասնավոր։ Նրա պնդմամբ` նախարարությունը ձեռքերը ծալած չի նստել և արդեն իսկ գործնական քայլեր է կատարել բուհական համակարգում առկա խնդիրներին համալիր լուծումներ տալու ուղղությամբ։

թեմա:
Sputnik զրույց (296)

Ըստ թեմայի

ԵՊՀ-ի գիտխորհուրդը դժգոհ է Դումանյանի հետ հանդիպումից. ինչո՞ւ էր նախարարը բուհ այցելել
Քննությունների արդյունքներով` մեր կրթական համակարգը գտնվում է կազմաքանդման փուլում 
Օտար լեզվի քննության թեստերը տալու համար 3000 դոլար կաշառք է վերցրել. ԱԱԾ-ն ձերբակալել է
թեգերը:
Վահրամ Դումանյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ռեկտոր, կրթություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ