23:55 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Տեսանյութեր

Ինչ ուզել, արել է. ՃՈ տեսուչի «արկածները» Հայաստանում

Ստանալ կարճ հղումը
168 0 0

Ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի` այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեսուչը մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։

Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։ Պարզվել է նաև, որ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից։ Վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով՝ վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ՃՈ այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր ու կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Բացի այդ, նույն տեսուչը, տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, զանգել է ճանապարհային ոստիկաններին ու միջամտել նրանց գործողություններին՝ խնդրելով արձանագրություն չկազմել։

Պարզվել է նաև, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենան, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին ու պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը, տեղեկանալով, որ մի անչափահաս, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, կայանված մեքենան նորոգելու պայմանով, վթարը չարձանագրելու վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Օտար լեզվի քննության թեստերը տալու համար 3000 դոլար կաշառք է վերցրել. ԱԱԾ-ն ձերբակալել է

Ըստ թեմայի

Երևանի բնակչուհին սոցիալական ցանցում առանց լիցենզիայի դեղեր է վաճառել. ՊԵԿ-ի բացահայտումը
Արթիկում երիտասարդ կինն իր 10-ամյա դստերը դրդել է գողության
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
Իրանից Հայաստան եկած բեռնատարում, որի վարորդը թուրք է եղել, 97 կգ հերոին է հայտնաբերվել
թեգերը:
Հայաստան, Ոստիկանություն, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ