23:31 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Տեսանյութեր

Իրաքում մոտ 60 մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
41 0 0

Հրդեհը հաշված րոպեների ընթացքում տարածվել է բուժհաստատության բոլոր մասնաշենքերում։

Իրաքի հիվանդանոցում պայթյունի և հրդեհի զոհերի թիվը հասել է 58-ի, հաղորդում է Sputnik Arabic-ը:

Դեպքը տեղի է ունեցել Covid-19-ով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում, որը գտնվում է Էն Նասիրիա քաղաքում:

Նշվում է, որ բուժհաստատությունում պայթյուն է որոտացել, որին հաջորդել է բռնկումը: Կրակը հաշված րոպեների ընթացքում ընդգրկել է բուժհաստատության բոլոր մասնաշենքերը։

Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ։ Փրկարարները կազմակերպել են բուժանձնակազմի և հիվանդների տարհանումը: Սակայն զոհերից խուսափել չի հաջողվել․ շատերը մահացել են ստացած այրվածքներից։

Նախնական վարկածի համաձայն՝ պատահարի պատճառը թթվածնային բալոնի պայթյունն է եղել:

Ընթանում է քննություն։ Արդեն ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ հիվանդանոցի տնօրենը։

Զոհվածների հիշատակին Իրաքում այսօր սուգ է հայտարարվել։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

թեգերը:
տեսանյութ, Մահ, հրդեհ, Իրաք

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ