09:41 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Արմեն Սարգսյանն ընդունել է Շառլ Միշելին. խոսել են գերիների, պատերազմի ու Արցախի մասին

Ստանալ կարճ հղումը
73 0 0

ՀՀ նախագահը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։

Շառլ Միշելը խոսել է իր այցի նպատակների մասին, ասել, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացել համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատև զարգացմանը:

«Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի և ցավով է արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ:Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, վերաբերող և այլն։ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմում ցավալի կորուստներից հետո Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ դրանցից մեկը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Այս համատեքստում նախագահը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը հնարավորություն կտա առավել հավասարակշռված Սահմանադրություն ունենալ: Արմեն Սարգսյանն առանձնացրել է նաև մարդկային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները։ Նա համոզմունք է հայտնել, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար:

Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան է ժամանել հուլիսի 16-ին. նրան դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ, բանակցություններ է անցկացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների ավարտին նրանք հանդես են եկել հայտարարություններով։

Միշելը Փաշինյանի հետ բանակցելուց հետո ասաց` ինչ է ցանկանում Եվրամիությունը

թեգերը:
Շառլ Միշել, Արմեն Սարգսյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ