12:42 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը վերահսկում է հրադադարի պահպանման ռեժիմը ԼՂ-ում

Ստանալ կարճ հղումը
141 0 0
Минобороны России

«Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Իրադրության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10« անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ:

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները վերահսկման միջոցառումներ են կատարում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գոտում։ «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - հայտնել է անօդաչու ավիացիայի հաշվարկման պետ Իգոր Պետրեևը:

Կենտրոնի զինծառայողները իրական ժամանակի ռեժիմում անօդաչու թռչող սարքերից տվյալներ ու պատկերներ են ստանում կառավարման այն կետին, որտեղ իրադրության շուրջօրյա հսկողություն է իրականացվում պատասխանատվության գոտու գրեթե ողջ տարածքում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է 2021-ի հունվարի 30-ին՝ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Խաղաղապահների մարդասիրական ակցիան Արցախի հեռավոր Մաճկալաշեն գյուղում․ տեսանյութ

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։

Ըստ թեմայի

Ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, հրադադար, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ