19:33 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Տեսանյութեր

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

Ստանալ կարճ հղումը
84 0 0

Խուզարկության արդյունքում տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել։

ՀՀ ոստիկանության ծառայողները իրացնելով ստացված տեղեկատվությունը, մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերել ու Էրեբունու բաժին են բերման ենթարկել վեց տղամարդու, որոնք կասկածվել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 15-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում նրանք խուզարկվել են, որի արդյունքում ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Նշվում է, որ բերման ենթարկվածներից մեկը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր։

«Ոստիկանության ծառայողները տեղեկություն ունեին, որ թմրամիջոցի նմանվող զանգվածները տղամարդկանց իրացրել էր 32-ամյա մի տղամարդ։ Հուլիսի 15-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խուզարկության արդյունքում տղամարդու մոտ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև նրա բնակության վայրը։

«Հայտնաբերվեցին տարբեր քաշով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ։

32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Իրանից ներմուծված սրբապատկերների բաղադրության մեջ 7 կգ թմրանյութ է հայտնաբերվել. տեսանյութ

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել
Հնարամիտները. «Արմավիր» ՔԿՀ–ում ատամի մածուկի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել
Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել
թեգերը:
Ձերբակալություն, թմրամիջոցներ, նռնակ, Ոստիկանություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ