14:16 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Տեսանյութեր

Երևանում կանխարգելիչ գործողություն է իրականացվում. ՀՀ ոստիկանություն

Ստանալ կարճ հղումը
187801
© Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում դրանց սրահներում ու բեռնախցիկներում։

Երևանի տարբեր հատվածներում այսօր երեկոյան ոստիկանները փակել են ավտոճանապարհները, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը։

Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում դրանց սրահներում ու բեռնախցիկներում, ստուգում մեքենայում գտնվող անձանց փաստաթղթերը։

Լրագրողի հարցերին ոստիկանները հրաժարվել են պատասխանել։ Իսկ հանրության շրջանում արդեն իսկ լուրեր են տարածվել այն մասին, թե, իբր, ոստիկանությունը փնտրում է ազատազրկման վայրից փախուստի դիմած ինչ–որ անձի։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ իրավապահներն ավտոմեքենաներում զենք են փնտրում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում, անհանգստանալու կարիք չկա, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացնում Կենտրոն, Արաբկիր ու Նոր նորք վարչական շրջաններում։

Ոստիկանները նաև լրագրողի են բերման ենթարկել

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Լուրեր կան, որ ոստիկանությունը ստուգում է նաև քաղաք մտնող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները։

Ըստ թեմայի

Գյումրիում դիմակավորված անձը թալանել է տարեց ամուսիններին ու կրակել տղամարդու ուղղությամբ
Ստեփանակերտում տղամարդու դի է հայտնաբերվել. մարմնին կան կապտուկներ ու արյունազեղումներ
Երևանում «Լեքսուսի» վարորդը կրակել է «Օպելի» վրա՝ ճանապարհն արագ չզիջելու համար
թեգերը:
Երևան, ՀՀ Ոստիկանություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ