00:15 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսադարան

Ամուսնության առաջարկ Բեյրութ-Երևան ինքնաթիռում

Ստանալ կարճ հղումը
9510

Հայ երիտասարդն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն Բեյրութ-Երևան չվերթ իրականացնող օդանավում։

Լիբանանահայ երիտասարդ Ճագ Սեփիլյանը ընկերուհուն՝ Սարին Այնեճյանին ամուսնության առաջարկ է արել Բեյրութ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում:

Երիտասարդն առաջարկն անելուց առաջ ուղևորներին պատմել է երկու տարի առաջ իր կյանքում պատահած դեպքի մասին:

«Երկու տարի առաջ հայրս Հայաստանում մահացավ: Բեյրութ վերադառնալու ժամանակ ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս: Սարինի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքը լիովին փոխվեց` գործս զարգացավ, ֆինանսական վիճակս կայունացավ… Ասես՝ Աստված ինձ հրեշտակ ուղարկեց: Այդ պատճառով երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստան՝ նշելու մեր ծանոթության երկու տարին»,- ասել է նա:

Այնուհետև սիրահարված տղամարդը ծնկի է եկել ու ասել. «Սարին Այնեճյան, ես սիրում եմ քեզ, ամուսնացիր ինձ հետ»։ Դե իսկ աղջկա պատասխանը կարելի էր կանխատեսել։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ