14:30 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսադարան

Նյու Յորքում վաճառքի կհանեն Նիլ Արմսթրոնգի հավաքած լուսնային փոշին

Ստանալ կարճ հղումը
14 0 0
© Ruptly.

Նիլ Արմսթրոնգի հավաքած լուսնային փոշու արժեքը 2-4 միլիոն դոլար է գնահատվել։

Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառքի է հանվել լուսնային փոշին, որը հավաքել է  Նիլ Արմսթրոնգը Լուսնի վրա առաջին վայրէջքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով աճուրդի տան կայքին:

Մի քանի փոքր քարերի հետ փոքր տոպրակի մեջ լցված լուսնային փոշու արժեքը գնահատվել է 2-4 միլիոն դոլար:

«Այդ տոպրակը Նիլ Արմսթրոնգն օգտագործել է «Ապոլոն-11»-ի վրա, որպեսզի Լուսնի վրայից նմուշներ բերի։ Մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկի` Լուսնի վրա վայրէջք կատարելու բացառիկ ցուցանմուշ է», – գրում է Sotheby's–ը։

Sotheby’s-ը տիեզերական ճանապարհորդության հետ կապված իրերը հուլիսի 20-ին աճուրդի կհանի Լուսնի վրա կատարած առաջին վայրէջքի 48-ամյակի կապակցությամբ:

Ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Բա Օլդրին 1969 թվականի հուլիսի 20-ին «Ապոլոն-11»-ի տիեզերանավով վայրէջք են կատարել  Լուսնի վրա։ Միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ Արմսթրոնգը ցատկել է լուսնային մոդուլի վերջին աստիճանից։ Արմսթրոնգը Լուսնի վրա է մնացել 2 ժամ 21 րոպե։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ