17:02 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Տեսադարան

Հայկական «Հանինան» «խենթացրել» է «Burning Man»–ի մասնակիցներին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
344 0 0

Հանրահայտ դիջեյ Goldcap–ն ԱՄՆ–ում անցկացված «Burning Man» երաժշտական փառատոնի ժամանակ միացրել է «Հանինա» ստեղծագործությունը։ Տեսանյութում դիտեք` ինչպես են փառատոնի մասնակիցներն ուրախացել հայկական «բիթերից»։

Աշխարհի ամենահայտնի փառատոներից մեկը` ամերիկյան «Burning Man»-ն ամեն տարի անցկացվում է Բլեք Ռոք անապատում։ Խենթության և ուրախության ութօրյա մարաթոնը կազմակերվում է Նևադա նահանգում, որտեղ գտնվում է կազինոների ու զանազան մեղքերի քաղաք Լաս Վեգասը։

Դիջեյ Goldcap-ը, որի իսկական անունը ՊերՃ Սահակյան է, մասնակցել է փառատոնին ու պայթեցրել պարահրապարակը հայկական երգի էլեկտրոնային տարբերակով։

«Հանինա» հայկական ժողովրդական երգը գրավել է փառատոնի մասնակիցներին։ Շատերին քաջածանոթ է այս երաժշտությունը, քանի որ հաճախ է հնչում հայկական ավանդական տոնակատարությունների ժամանակ։

Փառատոնում ոչ մի սահմանափակում չկա, այն ամեն տարի տարբեր կարգախոսներ է ունենում։ 2018-ի կարգախոսը սա է. «Ես, ռոբոտ»։ Մեկ շաբաթով անապատում տեղադրվում են ժամանակակից արվեստի գործեր, իսկ փառատոնի մասնակիցները ներկայանում են տարբեր կերպարներով։

Ստեղծողներն ու մասնակիցները պնդում են, որ Burning Man-ը ոչ թե փառատոն է, այլ մշակութային գլոբալ շարժում, որը նաև իր սկզբունքներն ունի։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ