09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Տեսադարան

Սերգեյ Մանուկյանի ցնցող ելույթը «Ձայնը 60+»-ում. դահլիճը հոտնկայս է ծափահարում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
40630

Սերգեյ Մանուկյանն իսկական ֆուրոր է առաջացրել «Ձայնը 60+» ռուսական շոուում: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է մաեստրոն կատարում լիվերպուլյան քառյակի հիթը:

Բրիտանական The Beatles խմբի «Can't Buy Me Love» լեգենդար հիթի առաջին իսկ հնչյունները լսելուն պես ժյուրիի բոլոր անդամները շրջվում են, որպեսզի տեսնեն՝ ով է այդպես երգում:

Սերգեյ Մանուկյանը հայտնի ջազմեն է, նա երկար տարիներ համագործակցել է սոուլի և ֆանկի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սինդի Լոպերը, Մայքլ Բոլտոնը և Earth, Wind & Fire խումբը:

Ժյուրիի բոլոր չորս անդամները ծանոթ էին Մանուկյանի արվեստին և գովում են նրան մրցույթում ելույթ ունենալու որոշման համար: Լեոնիդ Ագուտինը շեշտում է` երաժիշտը ներկայանալու կարիք չունի, որովհետև նրան բոլորը գիտեն:

«Մեր բախտը բերել է, որ դուք այստեղ եք», — ասում է երգչուհի Պելագեան:

Նախագծի երաժիշտներից մեկն էլ հայտնում է, որը Սերգեյի հետ աշխատել է 25 տարի առաջ, և նա խնդրում է կատարել իրենց սիրելի երգը, որից հետո Մանուկյանը կրկին հիացնում է ջազային շքեղ իմպրովիզացիայով:

«Սերգեյ, բոլորը երազում են աշխատել ձեզ հետ, որպեսզի ինչ-որ բան ստանան ձեզանից երաժշտության առումով: Հիմա դուք պետք է ընտրեք մեզանից մեկին, թեև «ուսուցիչ» բառը շատ բարձրագոչ է հնչում», — կատակում է Մելաձեն, հենց որին էլ ընտրում է Մանուկյանը:

Գրոզնիում ծնված հայի ելույթն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Շատերը ոչ միայն հիացել են Մանուկյանով, այլ նաև անարդար են համարել, որ նա նստած չէ ուսուցչի աթոռին:

«Նա մեգաերաժիշտ է: Նա պետք է ուսուցիչ լիներ, բայց, ցավոք, շոու բիզնեսում նորաձև է բոլորովին այլ երաժշտություն: Ես ուրախ եմ, որ Սերգեյը կրկին հիշեցրել է իր մասին, և հսկայական լսարանը ճանաչել է նրան», — գրել է Alex Gall-ը:

«Եվ ես կարող էի չլսել այս մարդուն… Շնորհակալություն», — գրել է rattuswomen-ը:

Ի դեպ, Սերգեյ Մանուկյանը Հայաստան էր եկել 2015 թվականին։ Նա մասնակցել էր «Երևան ջազ-ֆեստ» փառատոնին։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ