07:46 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսադարան

Պապն ու թոռն իրենց ապշեցուցիչ պարով կոտրել են կարծրատիպերը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
34310

Համացանցը գերում է մի տեսանյութ, որը ապացուցում է, որ հայրերի ու որդիների, ավելի ճիշտ` թոռների միջև միշտ չէ, որ փոխըմբռնման պակաս կա, այլ հակառակը` ամեն ինչ, նույնիսկ պարի յուրաքանչյուր շարժում ներդաշնակ են։

Բիլլ պապը 72 տարեկան է, սակայն նա որոշել է, որ սիրելի 10-ամյա թոռնուհուց` Մեյվից, ոչ մի դեպքում հետ չպետք է մնա, նույնիսկ եթե թոռնուհին որոշել է կրակոտ պար ցուցադրել։

Մեյվը ծնունդով Կալիֆոռնիայից է, աղջիկը մասնակցում էր տաղանդների մրցույթին, այնպես որ նա բարդ պար էր մտածել։ Նրա պապը, որը կենդանաբանական այգում է աշխատում, համարձակորեն ընդունել է աղջկա մարտահրավերը։

Կադրերում երևում է, որ պապը փոքր-ինչ շփոթված է հնարքներից, որոնք պետք է ցուցադրի, սակայն նա համարձակ է, իսկ ամենակարևորը` ճկուն։ Հզոր համարի վերջում Մեյվն ու Բիլլը նույնիսկ թռիչքով պտույտ են կատարում։ Այս զույգը կոտրում է կարծրատիպերը և ակնհայտորեն շատ օրինակելի է։

 

թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ