Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը մոխրագույն կավից դիմակով պառկել մահճակալին։ Կատուն ուշադիր նայում է նրան. սկզբում ձգվում է տիրուհու կողմ, որպեսզի հոտոտի նրան, բայց մի քանի վայրկյան անց հետ է ցատկում։
Աղջկան զվարճացնում է կատվի արձագանքը, և նա լիաթոք ծիծաղում է։
«Ես եմ, ես եմ», – ասում է տիրուհին։
Իսկ կատվի դեմքից ավելի շուտ սարսափ է թափվում։