15:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Տեսադարան

Փոքրիկ մկնիկը քիչ էր մնում` պապիկին խելագարության հասցներ. անհավանական տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
133 0 0

Տարեց բրիտանացին նկատել էր, որ գիշերն ինչ-որ մեկն իր ավտոտնակում մաքրությամբ է զբաղվում և թափված պտուտակները հավաքում մի տուփի մեջ։ Նա կարծել էր` խելագարվել է, մինչև թաքնված տեսախցիկ ֆիքսեց ամեն ինչ։

Բրիտանիայի տարեց բնակիչը հայտնաբերել էր, որ ինչ-որ մեկը գիշերը մաքրություն է անում իր ավտոտնակում։ Խորհրդավոր անծանոթը հավաքում էր թափված դետալները պաղպաղակի տարայի մեջ, որտեղ թոշակառուն գետնընկույզ էր պահում` թռչուններին կերակրելու համար։

Ամեն առավոտ բրիտանացին մտածում էր, որ խելագարվել է, քանի որ սեղանին դրված իրերն անհետանում էին։ Այդ պատճառով էլ նա որոշեց թաքնված տեսախցիկ տեղադրել ավտոտնակում։ Նրա զարմանքին չափ չկար, երբ տեսագրության վրա նա հայտնաբերեց «մեղավորին»։

Պարզվում է, որ մուկը տանտիրություն է անում նրա տնտեսությունում։ Կենդանին տուփի մեջ է դարսում հեղույսները, պտուտակամերները, պտուտակները և պլաստիկ դետալները։ Մուկը նույնիսկ փորձում է բարձրացնել իրենից կրկնակի մեծ առարկաները։

«Սկյուռիկ» գործողություն. շունն ու կատուն գործի են դուրս եկել. զվարճալի տեսանյութ

թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ