00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Բաժանորդագրվել
«Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Սաթիկ Բադեյանը և «Գործարարության աջակցման գրասենյակի» ղեկավար Գևորգ Պողոսյանը Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի շրջանակներում խոսել են սոցիալական ձեռնարկատիրության մասին:

Անշուք, անբարեկարգ փոքրիկ գյուղից՝ էկոտուրիզմի կենտրոն. Կալավանն է կամ ինչպես ասում են կալավանյան հրաշքը: Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղու միահյուսվում մարդն ու բնությունը, ու հենց այդ ներդաշնակությունն է զբոսաշրջիկին գրավողը: «Այս փոքրիկ գյուղը Սոցիալական ձեռնարկատիրության ներդրման կամ համայնքային զարգացման ծրագրի լավագույն օրինակներից է»,– Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի եթերում ասում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Սաթիկ Բադեյանը: Գյուղի բնակիչ, հնագետ Ռոբերտ Ղուկասյանը սեփական գյուղը անտառահատության, ձկնագողության ու որսագողության կենտրոնից վերածել է արկածային զբոսաշրջության կենտրոնի: Իսկ դա արվել է համագյուղացիների համախմբման, բարձր կամքի ու համայնքային իշխանության համագործակցության շնորհիվ: Մեղմ ասած` գյուղ կանգնի, գերան կկոտրի:

Село Ширакамут, Лорийская область - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանն» անընդունելի է համարում կառավարության «պլանային» պարգևավճարները

Սաթիկ Բադեյանի խոսքով՝ միշտ չէ որ կառավարության ձեռքը հասնում է այդ բոլոր խնդիրների լուծմանը։ Իսկ սոցիալական ձեռնարկատիրությունը շատ հետաքրքիր մեխանիզմ է, որը գործում է տեղերում՝ համայնքներում և ինքն է գեներացնում այն ֆինանսական ռեսուրսները, որոնք ուղղում է  այդ խնդիրների լուծմանը։

«Ոլորտի նոր հայեցակարգով փորձել ենք սահմանել այն Հայաստանում, որպեսզի բոլոր դերակատարները նույն ընկալումն ունենան ոլորտի մասին և նպաստեն դրա զարգացմանը։ Այն նախ և առաջ բիզնես գործունեություն է և դրանով իսկ տարբերվում է սովորական հասարակական կազմակերպությունների գործունեությունից, որոնք շահույթ չհետապնդող են։

Այսինքն՝ սոցիալական ձեռնարկատիրությունը բիզնես է, որն իրականացնում է արտադրանքի և  ծառայությունների վաճառք։ Իրավական կարգավիճակ չկա․ այն կարող է գործել և որպես հասարակական կազմակերպություն, քանի որ վերջիններս կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործություն իրենց կանոնադրական նպատակներից բխող, կարող է գործել նաև որպես ՍՊԸ կամ անհատ ձեռնարկատեր։ Բայց իր բիզնես մոդելի հիմքում արդեն ունի սոցիալական խնդրի լուծում», - նշում է Բադեյանը և հավելում, որ եթե նույնիսկ այդ բիզնեսը շահույթով չի աշխատում, այլ միայն ծախսածածկույթ է ապահովում՝ իր գոյությամբ խնդիր է լուծում․ այն կարող   է լինել  որպես երիտասարդների զարգացման կենտրոն կամ համայնքում որևէ մշակութային  խնդիր լուծող և այլն։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Առաջնագծում ծառայում են պատրաստված զինվորները. փորձագետի կարծիքը

Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ սոցիալական ձեռնարկությունը պետք է շահույթ ունենա որպես բիզնես և իր շահույթի 50+ տոկոսը պետք է ներդնի համայնքի զարգացման մեջ սոցիալական խնդիր լուծելու համար կամ իր բիզնեսի ընդլայնման մեջ, քանի որ դա նույնպես սոցիալական ազդեցության շրջանակի ընդլայնում է։

Գևորգ Պողոսյանի խոսքով՝ «Գործարարության աջակցման գրասենյակը» շատ մոտ լինելով համայնքին, ոլորտին, սոցիալական ձեռնարկություններին անընդհատ քննարկումների արդյունքում հասկանում էր, որ կա մեծ իրավական բաց։

«Կային սոցիալական ձեռնարկություններ, բայց չկար սահմանում՝ ինչ է այն։ Քննարկումների արդյունքում մենք հասկացանք, որ իրավական մեծ բաց ունենք, քանի որ ընկալելի չէր, որն է սոցիալական ձեռնարկությունը, օրենսդրական դաշտում չկար ոչ մի տեսակ ներկայացվածություն։ Կար երկու ուղղություն․ կամ պետք է օրենք մշակեինք սոցիալական ձեռնարկատիրություն մասին, ինչպես շատ երկրներ, կամ ավելի փափուկ մեխանիզմով ունենային հայեցակարգային փաստաթուղթ։ Որոշեցինք շատ կտրուկ քայլեր չանել այս պահին օրենքի տեսանկյունից, քանի որ այն կարող էր դեռևս որոշակի խնդիրներ ստեղծել»,-ասում է Պողոսյանը։

Встреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հարցեր, որոնցով կարելի է փոխզիջման հասնել. Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մեխը

Ըստ Պողոսյանի՝ հայեցակարգով թիրախավորվում են սոցիալական ձեռնարկությունները և՛ ստեղծված և՛ նոր ստեղծվող, ուղղորդվում և ցույց են տրվում այն չափորոշիչները, որոնցով պետք է գնահատվեն դրանք, որպես սոցիալական ձեռնարկություն։

Սաթիկ Բադեյանը նշում է, որ բիզնես կոմպոնենտը և սոցիալական ազդեցության կոմպոնենտը պետք է այս ձեռնարկություններում հավասար զարգանան, հակառակ դեպքում դրանք կկորցնեն իր դեմքը։ «Շատ կարևոր է, որ ոլորտի ուսուցումը ևս նպատակին ծառայի, ինչի ուղղությամբ այսօր աշխատում ենք Հայաստանում»,-ընդգծում է Բադեյանը։

Գևորգ Պողոսյանը ամփոփում է՝ նշելով, որ  սոցիալական ձեռնարկատիրությունը ևս մի կարևոր բաղադրիչ ունի, դա բարեվարքությունն է։  Այն նոր մշակույթ է իր հետ բերում, և պետությունը պետք է կարևորի նման ձեռնարկությունների դերը։

Լրահոս
0