07:18 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Տեսադարան

Շքեղ ավտոմեքենաներ, երգիչներ` եկած օվկիանոսի այն կողմից. Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութը

Ստանալ կարճ հղումը
1814 0 0

Շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաներ, երգիչներ` եկած օվկիանոսի այն կողմից և հարևան երկրից, պարային խմբեր, թանկարժեք հարսանյաց սրահ ու մեծ, շատ մեծ տորթ։ Այս ամենը առկա էր եղել Պզոյի դստեր հարսանիքին։

Ապրիլի 26–ին Երևանում կայացավ քրեական հեղինակություն Պզոյի (Արմեն Ղազարյան) դստեր հարսանիքը։ Այսօր արդեն համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ 7 րոպեների ընթացքում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել հարսանեկան ողջ օրվա ընթացքում։

Հարսանիքին ներկա էին  գողական ու մերձգողական համայնքի ներկայացուցիչները։ Իրենց ներկայությամբ նորապսակներին շնորհավորեցին ու հարսանիքը «ծաղկացրին» երգիչներ Հարութ Փամբուկչյանը, Թաթան, Արմենչիկը, Սոսո Պավլիաշվիլին, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սպիտակցի Հայկոն և այլք։ Հարսանիքին մասնակցում էին նաև բազմաթիվ պարային խմբեր։ Աննկարագրելի մեծ ու սպիտակը տորթը գրավել էր հարսանեկան դահլիճը մի մասը։

Նորապսակների պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Պսակը կատարել է Արցախի թեմի առաջնոր Պարգև Սրբազանը։

թեգերը:
հարսանիք, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ