Amazon ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի դրոնի նախատիպը, որն օգտագործվելու է Prime Air առաքման ծառայության համար: Հայտնի չէ, թե ինչն է ներշնչել ինժեներներին և դիզայներներին, բայց դրոնը ինչ-որ բանով հիշեցնում է Star Wars ֆիլմաշխարհի TIE Advanced կործանիչը:
Նոր դրոնը դեռ անուն չունի, այլ տեղեկություններ էլ Amazon-ը չի հայտնում: Սակայն ընկերությունը վստահեցրել է, որ դրոնի ստեղծումը երկու նպատակ է հետապնդում՝ ապահովել առավելագույն անվտանգություն և արդյունավետություն:
Amazon-ն առայժմ չի կարող ասել, թե երբ կմեկնարկի Prime Air օդային ծառայությունը:
Ռոբոտն ու մարդը «կոլեգա» կդառնան, իսկ ռոբոտ շունը ինքնաթիռ քարշ կտա. Տեսանյութ
Դրոնն օրգան է առաքել, Մարսում շոու է լինելու, իսկ ինչ անի ականջակալ կուլ տվողը
Անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»
Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան