10:42 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Տեսադարան

Թռչել երջանկությունից, բայց ուղղակի իմաստով. օդանավում արված առաջարկության տեսանյութը

Ստանալ կարճ հղումը
1701 0 0

Գևորգը չափազանց հուզիչ առաջարկություն է արել իր ընկերուհուն։ Տեսանյութում դիտեք` ինչպես է տղամարդը ստիպել սիրած աղջկան թռչել երջանկությունից, բայց ոչ թե միայն ուղղակի, այլև անուղղակի իմաստով։

Գևորգ Խաչատրյանը ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Դիանա Խաչատրյանին Armenia ավիաընկերության ինքնաթիռում։

Ինքնաթիռը Երևանից Վորոնեժ էր ուղևորվում, երբ ինքնաթիռում հնչեց Շառլ Ազնավուրի «She» երգն ու բորտուղեկցորդուհին խնդրեց Դիանային գնալ սրահի կենտրոն, որտեղ նրան ծաղկեփնջով սպասում էր Գևորգը։

«Ուզում էի, որ «երջանկությունից թռչել» արտահայտությունը վիրտուալից վիզուալ դառնա։ Մենք ուղղակիորեն թռչում էին երջանկությունից», – ասաց երջանիկ փեսացուն Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Երիտասարդը հարցրել է` արդյո՞ք Դիանան պատրաստ է նրա կինը դառնալ, ու մինչ աղջկա պատասխանը բոլոր ուղևորները բարձրացրել էին «Ասա` այո» գրությունով թղթերը։ Նա այդպես էլ ասաց։

Ի դեպ, աղջիկը մասնագիտությամբ օդաչու է, իսկ Գևորգը ավիաընկերության աշխատակիցն է։

թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ