09:42 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Տեսադարան

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
284 0 0

Հարսանեկան ինքնատիպ նվերները տարբեր են լինում, բայց այս մեկը, թերևս, գերազանցել է բոլոր ռեկորդները։ Լսողությունը կորցրած փեսան հարսի նվերը չի մոռանա ամբողջ կյանքում։ Զույգի պսակադրությունը կայացել է անցած տարի, բայց տեսանյութը հիմա է սկսել տարածվել համացանցում։

Հարսանիքի ժամանակ հարսը սիրո մասին երգը ժեստերի լեզվով է «երգել» խուլ փեսայի համար և իր քայլով հուզել հավաքվածներին։

Հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 26-ին։ Ինչպես խոստովանել է հարսը` Էլիզաբեթը, իր սիրելին խուլ է, բայց շատ զգայուն սիրտ ունի։

«Սքոթն ինձ բոլորից լավ է հասկանում։ Այնպես էի ուզում շնորհակալություն հայտնել այն երջանկության համար, որ նա պարգևել է ինձ», – հարցազրույցներից մեկում ասել է Էլիզաբեթը։

Եվ նա ժեստերի լեզվով սովորել էր Քրիստինա Փերիի «Հազար տարի» սիրո մասին երգը, ինչը զարմացրել ու հիացրել է ոչ միայն Սքոթին, այլև հյուրերին։

«Էլեկտրիկ» տղամարդկանց պարը հարսանիքի ժամանակ. զվարճալի տեսանյութ

Հարսանիքից առաջ Էլիզաբեթը շատ է հուզվել, բայց երգելու պահին որսացել է Սքոթի հայացքը, և ամեն ինչ տեղն է ընկել։

«Ես իսկապես զգում էի, որ մենք սենյակում մենակ ենք։ Երբ սկսեցի ժեստերով փոխանցել երգի բառերը, նա արտասվեց։ Երևի մյուս հյուրերը նույնպես, բայց ես միայն Սքոթին էի նայում ու մյուսներին չէի նկատում», – պատմել է նա։

«Իմ սերն ընդմիշտ է». երիտասարդ ավստրալիացին մահացել է իր շքեղ հարսանիքի հաջորդ օրը

Նրանց տեսանյութը հազարավոր մարդիկ են դիտել և երախտագիտությամբ լի մեկնաբանություններ գրել։ Հաշմանդամ երեխաների ծնողները գրել են` Էլիզաբեթը հույս է տվել իրենց զավակներին, որ նրանք էլ իրենց սերը կգտնեն։

Էլիզաբեթը պատմել է, որ 7 տարեկանում Cartoon Connection մանկական ծրագրով սովորել է ժեստերի լեզուն, բայց այն պետք է եկել միայն ապագա ամուսնու հետ ծանոթանալուց հետո։

Հայկական ավանդական հարսանիք. ինչու էին հնում հայուհիները կարմիր ու կանաչ հագնում

Ըստ թեմայի

Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ
Երբ հարսը «պատանդ է մնում», մինչև փեսան գումարը ճարի․ պարտքով երջանկանալու նուրբ արվեստը
Հենրիխ Մխիթարյանն ու հարսը պարում են. նոր տեսանյութեր
Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը
թեգերը:
փեսա, հարս, երգ, տեսանյութ, հարսանիք

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ