18:32 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տեսադարան

Ինչպես է գող կատուն գումար «թռցնում» տիրոջ պայուսակից. զվարճալի տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
85 0 0

Համացանցում հրապարակված տեսանյութի հերոսը կատուն է, որը «խուզարկում» է տիրոջ պայուսակն ու այնտեղից թղթադրամներ տանում։

Կատուն փորփրում է տիրոջ պայուսակը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ–որ համեղ բան է փնտրում, այնինչ թաթերով «խուզարկություն» իրականացնելուց հետո թղթադրամ է հանում և աստիճաններով վերև բարձրանում` «գողոնը» թաքցնելու համար։

Տեսանյութը սկսել է տարածվել համացանցում ու հարցեր է առաջացրել։

«Ինչ լավիկն է, հետաքրքիր է` ուր տարավ փողերը», – գրել է Facebook–ի օգտատերերից մեկը։

Սա առաջին դեպքը չէ, երբ կատուները գողություն են անում, ընդ որում ոչ միայն իրենց յուրայինների մոտից։

Օրինակ` Կալիֆոռնիայի Սան Մատեոյի բնակիչներին հաջողվել էր բացահայտել կլեպտոման կատվին։ Դասթի անունով կատուն տանից դուրս էր գալիս գիշերը և մտնում հարևանների տները։ Հարևաններից նա մոտ 600 իր է տարել։

Դիտեք կենդանիների մասին նաև այլ զվարճալի տեսանյութեր.

«Դիտեք ու սովորեք թուլանալ»․ զվարճալի տեսանյութ կապուտաչյա կատվի մասնակցությամբ

«Այդպես չեմ խաղում». շունը պատրաստ չէր «խաբեությանը». զվարճալի տեսանյութ

Եգիպտացորենով կատուն համացանցի աստղ է դարձել․ զվարճալի տեսանյութ

Ամաչու՞մ ես. չորքոտանիները տակնուվրա են արել տունը. զվարճալի տեսանյութ

թեգերը:
գողություն, զվարճալի տեսանյութ, փող, կատու

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ