01:11 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Տեսադարան

«Ինչպիսի լսող կատվիկ է». համացանցը շոկի մեջ է. Մեսսի պուման լոգանք է ընդունում

Ստանալ կարճ հղումը
9410

Կատուները ջուր չեն սիրում: Սա թերևս ընդամենը միֆ է: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ պումային լողացնում լոգարանում: Արտասովոր հոլովակը բառացիորեն գերել է օգտատերերին:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսի անունով պուման  լոգանք ընդունում: Նրա տերը հոգատարությամբ լվանում է կենդանու թաթերը, իսկ նա բարձր ձայնով գռմռում է: Լոգանքից և սրբիչով չորանալուց հետո պումային խնամքի ևս մեկ փուլ է սպասվում՝ մորթու սանրում:

Կատվիկը հնազանդորեն ենթարկվում է տիրոջն ու ընդունում իրենից պահանջվող ցանկացած դիրք: Չնայած նկատելի չափերին՝ Մեսսին քսմսվում է տիրոջ ձեռքին՝ խնդրելով իրեն շոյել:

YouTube-ի օգտատերերը բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել տիրոջն ու արտասովոր տնային կենդանուն: Նրանք նշում  են, որ  նման պահվածքը բավականին արտասովոր է կատուների համար, բայց երևի կենդանին այնքան է սիրում իր տիրոջը, որ հնազանդորեն անցնում է ոչ այնքան հաճելի ջրային պրոցեդուրաներ:

Հոլովակն արդեն 500 հազարից ավելի դիտում է գրանցել: YouTube-ի ալիքից բացի պուման ունի նաև Instagram-ի իր էջը, որի հետևորդների թիվը հասնում է միլիոնի:

Առաջարկում ենք դիտել մարդու և վայրի կատվի արտասովոր ընկերության հետաքրքիր այս դրվագը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от I_am_puma (@l_am_puma)

Ըստ թեմայի

Ինչպես էին Երևանում ընտրում «ամենահայկական քիթը». տեսանյութ
Փոքրիկն ականջով ինչ-որ աներևակայելի բան է անում․ տեսանյութ
«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում. հուզիչ տեսանյութ
Փիսոյավարի մերսում. կատուն տիրոջ համար լիցքաթափող երեկո է կազմակերպել. տեսանյութ
թեգերը:
զվարճալի տեսանյութ, տեսանյութ, համացանց, կատու

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ