14:34 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.32
  • GBP618.26
  • EUR531.95
  • RUB7.48
Տեսադարան

Ձագուկ լուսանը ճարպկորեն վազվզում է` վայելելով լավ եղանակը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
0 0 0

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է լուսանի ձագն ուրախ–զվարթ թռչկոտում, իսկ մայրը հայացքով հետևում է նրա խաղին:

Ձագուկ լուսանը ճարպկորեն վազվզում է` վայելելով լավ եղանակը։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Facebook սոցիալական կայքի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով լուսանի ձագին։

Տեսանյութում երևում է` ինչպես է ձագն ուրախ–զվարթ թռչկոտում, իսկ մայրը հայացքով հետևում է նրա խաղին։

Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ

 

Նշենք, որ հիմնադրամի ֆոտոթակարդներում հաճախ են կենդանիներ հայտնվում։ Վերջերս հիմնադրամը տեղադրել էր մի տեսանյութ` վայրի խոզերի մարտական խաղերից մի հատված ներկայացնելով։

Նրանց հրապարակած հերթական տեսանյութում երևում էր արջի ու նրա 2 քոթոթների անտառային զբոսանքից մեկ հատված։

թեգերը:
զվարճալի տեսանյութ, բնություն, լուսան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ