05:14 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Տեսադարան

Գեղեցկուհին յուրօրինակ լուսանկար էր ուզում, բայց հայտնվեց տհաճ իրավիճակում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
289 0 0

Համացանցում ակտիվ տարածում է գտնում մի տեսանյութ, որտեղ լուսանկարվելու սիրահար աղջիկը ոչ միայն հայտնվում է ծիծաղելի իրավիճակում, այլ նաև վնասում է իրեն։

Անսովոր ու հետաքրքիր լուսանկար ունենալու ցանկությունները հաճախ ոչ հաճելի վերջաբան են ունենում, երբեմն` նաև ցավալի։ Համացանցում արդեն հայտնի դարձած գեղեցկուհին փորձում է բալետի պարուհու տեսքով շատրվանի մոտ լուսանկար ունենալ։ Նա երկար մազերի օգնությամբ ուզում է ջրով շիթ ստանալ, բայց գլխիվայր հայտնվում է շատրվանի մեջ։

Փոքրիկը լացով է բաժանվում հեռակառավարման վահանակից. զվարճալի տեսանյութ

Երևում է, որ աղջկա ցանկությունն ու ֆիզիկայի օրենքներն այստեղ անհամատեղելի էին, նա կորցնում է հավասարակշռությունն ու շատ անհարմար վիճակում հայտնվում։ Դեռ հայտնի չէ` կոտրել է նա գլուխը, թե ոչ, բայց օգտատերերից ոմանք կարեկցական մեկնաբանություններ են գրում, ոմանք էլ չարախնդում են աղջիկների` տարօրինակ լուսանկարներ ունենալու ցանկությունների ու դրանց հետևանքների վրա։

թեգերը:
աղջիկ, զվարճալի տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ