08:14 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսադարան

Կիթառի փոխարեն փայտ. նեպալցի փոքրիկ տղաները հիացրել են օգտատերերին. զվարճալի տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
130 0 0

Համացանցում ակտիվորեն տարածվում է Նեպալի երեխաների «տեսահոլովակը», որոնք ինքնաստեղծ երաժշտական խմբով, սովորական փայտի օգնությամբ երգում են, կիթառ նվագում ու այդ ամենը` սարսափելի աղքատության մեջ:

Եթե երեխան լավ զարգացած երևակայություն ունի, նա կարող է անսովոր բաներ անել, սովորական թվացող ամեն բան արտասովոր ներկայացնել ու ստեղծագործել։  Հենց այդպիսի ստեղծագործական միտք ունեցող մանուկներն են հաճախ գրավում սոցցանցերի օգտատերերի ուշադրությունն ամբողջ աշխարհից։

Հնարամիտ փոքրիկն իրեն չի խնայում «ընկերուհու» օրորոցում հայտնվելու համար. տեսանյութ

Նեպալցի երեք փոքրիկ տղաներն այնքան սիրով ու դրամատիկ են երգում, այնքան լուրջ են մոտենում իրենց արածին, թեպետ ձեռքներին կիթառի փոխարեն սովորական փայտի կտոր է, որ առանց ծիծաղելու անհնար է այս տեսանյութ դիտել։

Ինչպես են կատուները դուրս գալիս լաբիրինթոսից. զվարճալի տեսանյութ

Օգտատերերն իրենց մեկնաբանություններում մաղթում են, որ տղաների երազանքն իրականանա և մի օր նրանք բարձունքներ նվաճեն շոու բիզնեսում։ «Իսկական Backstreet Boys. այս նեպալցի փոքրիկները կգրավեն աշխարհի ուշադրությունը»,- գրում են վիրտուալ հանրության ակտիվիստները։

Աղքատության մեջ մեծացող փոքրիկ տղաներն իրենց լավատեսությամբ վարակում են շատերին ու դրական էմոցիաներ հաղորդում։

Ըստ թեմայի

«Ինչպիսի ջենտլմեն». բարի շունը շոյում է կատվին. զվարճալի տեսանյութ
«Թևավոր» շունը համացանցի աստղ դառնալու ճանապարհին է. տեսանյութ
Փոքրիկը լացով է բաժանվում հեռակառավարման վահանակից. զվարճալի տեսանյութ
«Իմ փոքրիկը հաջողություններ է գրանցում». ըմբիշ Միհրան Հարությունյանը նկար է հրապարակել
թեգերը:
երաժիշտ, տղա, երեխա, կիթառահար, զվարճալի տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ