06:55 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Տեսադարան

«Պապա՛, հորս արև, տունը գմփաց». փոքրիկը պատմում է` ինչպես է սոխով պայթեցրել վառարանը

Ստանալ կարճ հղումը
365320

Համացանցում ակտիվորեն տարածվում ու հավանումների է արժանանում մի տեսանյութ, որի փոքրիկ հերոսը պատմում է, թե ինչ է եղել այն բանից հետո, երբ ինքը տաքանալու համար վառարանի մեջ սոխ է գցել։

Տեսանյութի փոքրիկ հերոսը, որի ամբողջ դեմքը մրի մեջ կորած է, պատմում է, որ տաքանալու համար գործի է գցել վառարանը, բայց հանկարծ պայթյուն է որոտացել տան մեջ։

«Ինչ հուզիչ է». Հռիփսիմե Հակոբյանի որդին օդանավակայանում համբույրներով «լողացնում» է մորը

«Ես ինձ համար նստած մածուն էի ուտում, մեկ էլ` տունը գմփաց»,–ասում է տղան։

Փոքրիկը խոստովանում է, որ վառարանի մեջ սոխ է գցել։ Համոզված է, որ պայթյունը եղել է հենց այդ սոխի «մեղքով»։ Երեխան խոսում է Գյումրու բարբառով, ինչը լրացուցիչ համուհոտ է տալիս նրա խոսքին։

Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին

«Պապա՛, հորս արև, տունը գմփաց, արա՛»,–ասում է նա հայրիկին, որը, հավանաբար միջադեպի դրական ելքից ոգևորված` ոչ թե նախատում է տղային, այլ քաջալերում, որ պատմի եղելությունը տեսախցիկի առաջ։

«Համով բալիկ, փառք Աստծուն, որ քեզ չես վնասել: Բայց հո լավ վախեցել է», «Վախ, զգույշ եղեք, էս համով բալիկին մենակ չթողնեք վառարանի հետ։ Սիրտս կանգնում է, որ պատկերացնում եմ` ինչ հետևանք կարող էր ունենալ», «Սիրուն, լուսավոր բալիկ»։ Օգտատերերն այս բովանդակությամբ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ, շռայլելով նաև «լայքեր» ու «սրտիկներ»։ 

«Իսկական նվեր հայ տղամարդու համար». Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան օրը «քաղցր տոլմա» է կերել 

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը նոր գրիչ է «գտել» Մյունխենում. տեսանյութ
Ինչպես է փոքրիկը կերակրում հիվանդ պապիկին. հուզիչ տեսանյութ
Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ
թեգերը:
պայթյուն, տղա, տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ