08:27 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Տեսադարան

Հայերը ծիծաղում են կորոնավիրուսի վրա ու ոտքով հրաժեշտ տալիս միմյանց. զվարճալի տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)
1535 0 0

Հայերը յուրովի են արձագանքել Հայաստան հասած կորոնավիրուսին։ Համացանցում հումորային գրառումներ ու տեսանյութեր են հայտնվել, որոնցից մեկում մեր հայրենակիցները կատարում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհուրդը։

Հայաստան հասած կորոնավիրուսն արդեն հասցրել է փոխել հայաստանցիների կենցաղին բնորոշ որոշ սովորույթներ։ Օրինակ` մի խումբ տղամարդիկ որոշել են այսուհետ ձեռքի փոխարեն ոտքով հրաժեշտ տալ իրար` հետևելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդին։

«Արսեն Թորոսյանի խորհուրդն ընդունված է, բայց ինչպես ասում են, ելք կա։ Քանի որ մի քանի օր գործի չենք, որոշեցինք ոտքով հաջող անել իրար»,– նշում են տեսանյութի հեղինակները։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Նախարար Արսեն Թորոսյանը մարտի 1-ին հրավիրած ասուլիսում խորհուրդ տվեց, որ հիվանդ մարդկանց հետ շփումից խուսափելուց, դիմակ կրելուց, ձեռքերը հաճախակի լվանալուց բացի, մարդիկ նաև ժամանակավորապես դադարեցնեն համբուրվելով ու ձեռքով բարևելը։ «Օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց»,– ասաց նա։

Կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ շփում ունեցած 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում, որտեղ կմնան 2 շաբաթ։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (723)

Ըստ թեմայի

Ինչ իրավիճակ է երևանյան սուպերմարկետներում. սովորական գնումնե՞ր, թե՞ խուճապ
Դիմակների պակասից մինչև հանրաքվեի անցկացում. Փաշինյանն այցելել էր դեղատուն
Առողջապահության նախարարությունում թեժ գիծ է գործում
«Գործատուները պետք է ըմբռնումով մոտենան աշխատողների բացակայություններին». Մակարյան
թեգերը:
տեսանյութ, հայեր, կորոնավիրուս, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ